National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.12.2010
Տեղի ունեցան ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցները
1 / 6

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան  ԱԺ աշնանային  նստաշրջանի վերջին ճեպազրույցները:

 Քառօրյա նիստերում քննարկված օրինագծերից բացի, խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան վերջին օրերին տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի հրաժարականին եւ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնանկությանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը  խոսելով քառօրյա նիստերում քննարկված օրինագծերի վերաբերյալ,   կարեւոր  համարեց իրենց խմբակցության հեղինակած եւ քվեարկության արդյունքում չընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ   ՀՀ   ՀՀ «2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի առնչությամբ նա նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկել, քանի որ խմբակցությունն այն չի  համարել զարգացման բյուջե , եւ խմբակցության 86 առաջարկից ընդունվել է միայն 1-ը:

Լրագրողների խնդրանքով  խմբակցության ղեկավարն անդրադարձավ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, Ստյոպա Սաֆարյանը քաղաքապետի հրաժարականը եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությունը  համարեց ներքաղաքական եւ նախընտրական իրավիճակի արդյունք:

«Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացնում էին  Հեղինե Բիշարյանը եւ Գագիկ Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորեց «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունումը, տեղեկացնելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկել, քանի որ նախագծում ներառված էին «ՕԵԿ»-ի համար կարեւոր հոդվածներ, ինչպիսիք են ավանդների վերադարձման հարցը, աղետի գոտու ֆինանսավորման խնդիրը  եւ այլն:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությանը, Հեղինե Բիշարյանը  դրանք համարեց նորմալ գործընթացներ, նկատելով, որ տեղի ունեցածն ստացել է իր արժանի գնահատականը, քանի որ պատժվել են այն պաշտոնյաները, որոնք դրսեւորել  են զբաղեցրած պաշտոնին անհարիր վարքագիծ եւ գործել են ոչ պաշտոնեական լիազորությունների շրջանակում:

Նա նաեւ նշեց, որ նշված իրադարձություններում քաղաքական երթատեքստ չի տեսնում:

ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում էին Արտյուշ Շահբազյանը եւ Արծվիկ Մինասյանը:  Աշնանային վերջին քառօրյա նիստերում քննարկված օրինագծերից Արծվիկ Մինասյանն առանձնացրեց  «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրանով նախատեսված` սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:  Նա տեղեկացրեց, որ այս հարցի հետ կապված առանձին գրքույկով հրապարակել են ՀՅԴ խմբակցության տեսակետները:

Սրանից բացի` խմբակցությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք, ըստ  նրա, կապահովեն Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը:

Խոսելով ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկու պաշտոնանկություններում էլ քաղաքական որեւէ ենթատեքստ չի տեսնում, քանի որ կոնկրետ արդարադատության նախարարն աշխատանքից ազատվել է որոշակի նորմեր խախտելու համար:

Արտյուշ Շահբազյանն էլ կարծում է, որ անհանդուրժելի է այն վիճակը, երբ խնդիրները պարզաբանվում են ջունգլիների կանոններով:

ԲՀԿ խմբակցությունը ներկայացնում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: ԱԺ  նիստերի աշխատանքը գնահատելով Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ չորրորդ գումարման  աշնանային նստաշրջանում ԲՀԿ խմբակցությունը համահեղինակ է եղել 36 օրինագծի, որոնցից 8-ը ընդունվել է ամբողջությամբ, 19-ը ընդգրկված է ութերորդ նստաշրջանի օրակարգում, 9-ը նախագիծ գտնվում է պաշտոնական շրջանառության մեջ, որոնք նոր օրինագծեր են: Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի ՀՀ  Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրինագծերի փաթեթ, որով առաջարկվելու է խստացնել ընտրակեղծարարության համար նախատեսված պատիժները:

    Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ  այդ իրադարձությունների հետ  կապված ՀՀ Նախագահն ամեն ինչ հստակ ասել է: Առկա է փաստը` քաղաքապետի պաշտոնանկությունը եւ նաեւ  հստակ է մեկ բան` մեր երկրում չպետք է լինեն իրենց օրենքից վեր դասող մարդիկ, քանի որ օրենքը բոլորի համար է եւ  օրենքի առաջ հավասար են բոլորը:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԲՀԿ խմբակցությունը արդարադատության նախարարի պաշտոնանկությունը եւս չի մեկնաբանում եւ ընդունում է ի գիտություն: Այս համատեքստում անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հետ կապված միջադեպին` նշեց, որ եթե տեղի է ունեցել միջադեպ, ապա պատասխանատուները պետք է որոշակի պատասխանատվության ենթարկվեն:

ՀՀԿ խմբակցությունը ներկայացնում էր խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների խնդրանքով  անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնանկությանը նա նկատեց, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ է արվել աշխատանքային պարտականությունները, հանձնարարականները  չկատարելու պատճառով: Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում նախարարներն աշխատանքից ազատվում էին առանց պատճառաբանության, սակայն այսօր գործում է այլ ձեւաչափ, եւ հանրությունն իրազեկվում է պաշտոնյայի` աշխատանքից ազատվելու պատճառների մասին: Սա խմբակցության ղեկավարը համարում է մեկ քայլ առաջ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք առաջիկայում սպասվու՞մ են այլ պաշտոնանկություններ, մասնավորապես գյուղատնտեսության նախարարի մասին էր հարցը, նշեց, որ այսօր չի քննարկվում որեւէ նախարարի պաշտոնանկության հարց:

Խոսելով քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին` Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ –ում Գագիկ Բեգլարյանի հարցը չի քննարկվել, իսկ քննարկման դեպքում դաժան մոտեցում չի ցուցաբերվելու: Խմբակցության ղեկավարը  նաեւ բարձր գնահատեց Գագիկ Բեգլարյանի` որպես քաղաքապետ կատարած աշխատանքը:

Նա նշեց, որ առայժմ  հայտնի չէ, թե ով է լինելու մայրաքաղաքի հաջորդ քաղաքապետը:
 
 


21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...

21.05.2024
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...

21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am